National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.03.2022
Եթե կլինեն անհամապատասխանություններ, դրանք կհրապարակվեն. Տիգրան Խաչատրյան
1 / 10

Մարտի 24-ին Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու հարցադրում են ուղղել ՀՀ կառավարությանը. առաջին՝ արդյո՞ք հիմնադրամի կողմից Գործադիրին նվիրաբերված գումարները ծառայել են բուն նպատակին, երկրորդ՝ ի՞նչ ծրագրեր են իրականացվել, եւ ինչպիսի՞ն են դրանց արդյունքային ցուցանիշները:

Նիստին հրավիրված ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ դիմել են ՀՀ հաշվեքննիչ պալատին՝ իրականացված ծրագրերի վերաբերյալ աուդիտ անցկացնելու համար: «Եթե կլինեն անհամապատասխանություններ, դրանք կհրապարակվեն»,- ասել է բանախոսը:

Ֆինանսների նախարարը նշել է, որ 2020թ. հոկտեմբերին եւ նոյեմբերի 1-ին հիմնադրամի կողմից Կառավարությանը որպես նվիրատվություն փոխանցվել է 52.7 մլրդ դրամ, որից 32.7 միլիարդ դրամն օգտագործվել է ենթակառուցվածքների, սոցիալական եւ այլ ծրագրերը կյանքի կոչելու համար: Ծրագրերն իրականացվել են բարձր արդյունավետությամբ՝ նպատակային եւ հասցեական: Նշվել է, որ արդյունքային ցուցանիշների չափելիությունը բարձր տոկոս է կազմում:

Այնուհետեւ Տիգրան Խաչատրյանը պատասխանել է հանձնաժողովականների հարցերին:

Կարծիքների փոխանակման ընթացքում հնչել են տարբեր տեսակետներ:

ՀՀ ֆինանսների նախարարը նաեւ նշել է. «Ցանկացած հարց, որ պարզաբանված չէ, մենք պարտադիր մանրամասն կպարզաբանենք»:

Նիստը նախագահող Արծվիկ Մինասյանը գործընկերներին առաջարկել է նիստից հետո ներկա գտնվել աշխատանքային քննարկմանը՝ պարզաբանելու համար հանձնաժողովի գործունեության ժամկետի՝ ապրիլի 22-ին լրանալու վերաբերյալ հարցը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am